Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Իրանին շրջափակելու Եվրոպայի քայլը
Իսլամական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ԻԻՀ պաշտոնատարներին շրջափակելու Եվրոպայի քայլը։
Կիրակի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում տարածած հաղորդագրության մեջ, Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Եվրախորհրդարանը բանաձև է վավերացրել Իրանում մահապատժի դեմ և ի հովանավորություն Իրանի ազգային անվտանգության հանցագործների։ Եվ նույն այդ կառույցը լռել է իրանցի գիտնականի դեմ իրականացված ահաբեկչության նկատմամբ։
Հաղորդագրության մեջ ասված է.«Եվրոպական պետությունները պետք է զերծ մնան հանցագործներին, սիոնիստներին, ահաբեկիչներին և մանկասպան բռնապետներին հովանավորելուց և խուսափեն երկակի ստանդարտներից»։
«Մարդիկ, ովքեր կանխամտածված կանխում են դեղերին իրանցի երեխաների հասանելիությունը և տասնյակ իրանցի երեխաների սպանության պատճար են դառնում, իրավասություն չունեն պաշտպանել մարդու իրավունքները»,–ասված է Իրանի իսլամական խորհրդարանի հաղորդագրության մեջ։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Եվրապառլամենտի պատգամավորները, բանաձև վավերացնելով, Իրանին մեղադրել են մարդու իրավունքների խախտման մեջ։