Ռուհանի. Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա բուժքույրերի ծառայությունները
(last modified Mon, 21 Dec 2020 06:51:42 GMT )
Դեկտեմբեր 21, 2020 10:21 Asia/Tehran
  • Ռուհանի. Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա բուժքույրերի ծառայությունները

Իրանի նախագահը, բարձր գնահատելով բժշկական անձնակազմի, հատկապես բուժքույրական համայնքի անձնազոհությունը, զոհաբերությունն ու նվիրվածությունը, ասել է.«Անկասկած, պատմության մեջ գրանցվելու են բուժքույրերի զոհաբերությունները և իրանցիները երբեք չեն մոռանալու այդ սիրելի բուժքույրերի ծառայությունները:

Կիրակի օրը, շնորհավորելով  բուժքրոջ օրվա առթիվ,  Հասան Ռոհանին նշել է. «Այսօր ժողովրդի առողջության համար պատասխանատու անձնակազմին վստահում են ոչ միայն իրանցիները, այլ նաև ոչ իրանցիները, և երբ Եվրոպայում բնակվող մարդիկ  վիրահատության կարիք են ունենում, գալիս են Իրան: Դա պատիվ է Իրանի համար:

Նա հավելել է. «Անկասկած, պարտադրված պատերազմի 8 տարիները, տնտեսական պատերազմը և կորոնավիրուսի պանդեմիան, Իրանի համար մեծ փորձություններ էին: Սակայն, հասարակության տարբեր շերտեր, հատկապես բժշկական անձնակազմը, ովքեր կամավոր աշխատում էին  բոլոր ոլորտներում, հպարտությամբ հանձնեցին այս քննությունը»: