Ռուսաստանը կրկնակի կավելացնի բարձր ճշգրտության հրթիռների քանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i129999-Ռուսաստանը_կրկնակի_կավելացնի_բարձր_ճշգրտության_հրթիռների_քանակը
Ռուսաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել զինված ուժերը՝ պահպանելով միջուկային ուժերի բարձր մարտունակությունը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփիչ կոլեգիայի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 13:33 Asia/Tehran
  • Ռուսաստանը կրկնակի կավելացնի բարձր ճշգրտության հրթիռների քանակը

Ռուսաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել զինված ուժերը՝ պահպանելով միջուկային ուժերի բարձր մարտունակությունը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփիչ կոլեգիայի ժամանակ։

Այդ կապակցությամբ Պուտինը հանձնարարել է կենտրոնանալ այնպիսի առանցքային խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են «միջուկային ուժերի բարձր մարտունակության պահպանումը, միջուկային եռամիասնության բոլոր բաղադրիչների զարգացումը»։

«Դա սկզբունքային կարևորություն ունի մեր երկրի անվտանգությունը երաշխավորելու․ աշխարհում ռազմավարական հավասարություն պահպանելու համար», - ավելացրել է Պուտինը։

Նա ասել է նաև, որ այս տարվա դեկտեմբերի կեսին Ռուսաստանի զինված ուժերում ժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան ավելի քան 70% է կազմում, իսկ միջուկային ուժերում՝ 86%։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ մյուս տարվա սկզբին նախարարությունը պատրաստվում է մեծ հեռահարության բարձր ճշգրտություն ունեցող հրթիռների մատակարարման պայմանագրեր կնքել՝ երկու անգամ ավելացնելով դրանց քանակը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն աշխարհի ամենաառաջատար ու տեխնոլոգիապես առավել զարգացած բանակների շարքին է պատկանում։

armeniasputnik.am