Իրանն ու Ռուսաստանը կարևորել են համագործակցությունների ընդլայնումը նավթի ու էներգետիկայի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i130007-Իրանն_ու_Ռուսաստանը_կարևորել_են_համագործակցությունների_ընդլայնումը_նավթի_ու_էներգետիկայի_ոլորտում
ԻԻՀ նավթի նախարարն ու ՌԴ փոխվարչապետը կարևորել են համագործակցությունների ընդլայնումը նավթի ու էներգետիկայի ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 14:50 Asia/Tehran

ԻԻՀ նավթի նախարարն ու ՌԴ փոխվարչապետը կարևորել են համագործակցությունների ընդլայնումը նավթի ու էներգետիկայի ոլորտում:

Երկուշաբթի օրը, Մոսկվայում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարբեր ոլորտներում Թեհրան-Մոսկվա ընդլայնվող հարաբերություններին, Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«Ներկա  պայմաններում, երբ ԱՄՆ-ը կամայական շրջափակումներ է կիրառում Իրանի ու Ռուսաստանի դեմ, հույժ նշանակալի է Թեհրան-Մոսկվա զուգամերձությունն ու համագործակցությունների ընդլայնումը»:

Նշելով, որ վերջին տարիներին Իրանն ու Ռուսաստանը նավթի ու էներգետիկայի ոլորտում սերտ հարաբերություններ են ունեցել, Զանգյանեն Թեհրանի ցանկությունն է հայտնել ընդլյանել համագործակցությունը՝ պատժամիջոցներն անազդեցիկ դարձնելու համար:

Հանդիպմանը ՌԴ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ, ասելով. «Ռուսաստանն անշուշտ ցանկանում է բոլոր, հատկապես նավթի ու էներգետիկայի ոլորտներում առավել սերտ հարաբերություն ունենալ Իրանի հետ»: