Զանգյանե. Իրանը ձգտում է նավթը վաճառել միջազգային շուկաներում
https://parstoday.ir/hy/news/iran-i130019-Զանգյանե._Իրանը_ձգտում_է_նավթը_վաճառել_միջազգային_շուկաներում
ԻԻՀ նավթի նախարարն ասել է.«Չնայած ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին, Իրանը ձգտում է նավթը վաճառել միջազգային շուկաներում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 10:41 Asia/Tehran

ԻԻՀ նավթի նախարարն ասել է.«Չնայած ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին, Իրանը ձգտում է նավթը վաճառել միջազգային շուկաներում»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, ՌԴ փոխվարչապետ  Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման շրջանակում, լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի նավթի նախարարն ասել է.«Հանդիպման ընթացքում չի խոսվել Ռուսաստանի համագործակցությամբ Իրանի նավթի վաճառքի ձևի մասին»:

«Այցի ընթացքում, հաշվի առնելով նավթի շուկայում Թեհրան-Մոսկվա լուրջ համագործակցությունը, «ՕՊԵԿ-Պլաս»-ի շրջանակում հանդիպումներ են կայացել Ռուսաստանի պաշտոնատարների հետ և հարկ է նշել, որ կողմերի հայեցակետերը մոտ էին միմյանց»,-ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն: