Ամանորյա հաղորդում՝ Հայերեն Ռադիոժամի եթերում
https://parstoday.ir/hy/news/iran-i130027-Ամանորյա_հաղորդում_Հայերեն_Ռադիոժամի_եթերում
Որպես իրանահայ համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոց, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 07:41 Asia/Tehran

Որպես իրանահայ համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոց, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։

Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է Դեկտեմբերի 31-ին (Իրանական դեյ ամսի 11-ին) Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։

Ամանորյա  հատուկ  թողարկումը, որը  կշարունակվի   մինչև ուրբաթ առավոտյան   ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ կապահովի իրանայերի, ինչպես նաև Հայաստանի  և ողջ աշխարհի հայ ռադիոլսողների համար:

Հայերեն Ռադիոժամի աշխատակիցները,  հաղորդավարները և լրագրողներն Ամանորի և Ս․ Ծննդյան տոներին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ունկնդիրների հետ միասին կդիմավորեն 2021 թվականը։  Նրանք հաղորդման ընթացքում կպատմեն այս տոներին վերաբերող ավանդույթների ու  արժեքների մասին։ Տարեմուտի գիշերը Հայերեն Ռադիոժամը եթեր կհեռարձակի տոնական օրերին համահունչ  բանաստեղծություններ, երգեր, Սպահանի  և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդների շնորհավորական ուղերձները, Թեհրանի Հայոց թեմի  առաջնորդի հարցազրույցը, իրանցի և հայաստանցի ունկնդիրների շնորհավորանքները, և ժամանցային այլ նյութեր, ապահովելով իր ունկնդիրների հոգևոր ու տոնական բարձր տրամադրությունը։

Ամանորյա թողարկման ընթացքում կներկայացնենք Իսլամական Խորհրդարանում Իրանահայ համայնքի պատգամավորների՝ Ռադիոժամին տված հարցազրույցները, 2020 թվականի և նոր՝  2021 թվականին սպասվող զարգացումները, ինչպես նաև  աշխարհի տարբեր երկրներում Ամանորը նշելու սովորույթներն  ու ծեսերը և ձմեռն ու  աստվածային բարիքները նկարագրող բանաստեղծություններ ու երգեր։ 

Ամանորյա հաղորդման մաս են կազմելու նաև ուսուցողական ու խրատական թեմաներով ռադիոբեմադրություններ։ Կհեռարձակվի  Տերունական աղոթքը։

Թեհրանում Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը եթեր կհեռարձակվի FM ալիքի, 91․5 մեգահերց հաճախականությամբ, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Parstoday.com/hy կայքի, Set-top box-ի և Iran Seda բջջային հավելվածի միջոցով։

Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և  armenianradio@ ws.irib.ir  Էլեկտրոնային  հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրություններին, առաջարկներին   ու  քննադատություններին։