Դիմադրության ձեռքբերումները նահատակ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ որոշման հիմնական պատճառն էին
(last modified Fri, 25 Dec 2020 13:46:05 GMT )
Դեկտեմբեր 25, 2020 17:16 Asia/Tehran
  • Դիմադրության ձեռքբերումները նահատակ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ որոշման հիմնական պատճառն էին

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գործադիր խորհրդի ղեկավարն ասել է. «Տարբեր ճակատներում դիմադրության հսկայական ձեռքբերումների պատճառով, ԱՄՆ-ն դիմեց Իրանի Ղոդս ուժերի հրամանատար նահատակ Սոլեյմանիի սպանությանը»:

«Ալ-Մանար» ցանցի հաղորդման համաձայն, Սեյիդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը նահատակ Սուլեյմանիի ու նրա ընկերների սպանության առաջին տարելիցին ընդառաջ ասել է.«Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդական պայքարի, ժողովրդական զորահավաքի և իրաքյան բանակի ջանքերով, բայց այն մարդը, ով առաջինը շտապեց պայքարել ԻԼԻՊ-ի դեմ և ստանձնեց այս մարտի պատասխանատվությունը, Ղասեմ Սուլեյմանին էր»:

Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի նախագահը նշել է, որ Ղասեմ Սուլեյմանին բոլոր մարտադաշտերի առաջատար հրամանատարներից, ակտիվիստներից և նախագծողներներից մեկն էր, և ոչ ոք չի կարող հերքել այս փաստը:

Գեներալներ Ղասեմ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ Մոհանդեսն իրենց ուղեկցող ութ այլ անձնաց հետ միասին,  նահատակվեցին 2020 թ.-ի հունվարի 3-ին՝ ՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ագրեսոր և ահաբեկիչ ուժերի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով: