ԻԻՀ նախագահ. Կառավարությունը փորձում է քայլ առ քայլ չեզոքացնել պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i130198-ԻԻՀ_նախագահ._Կառավարությունը_փորձում_է_քայլ_առ_քայլ_չեզոքացնել_պատժամիջոցները
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Կառավարությունը քայլ առ քայլ աշխատում է ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 12:03 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Կառավարությունը փորձում է քայլ առ քայլ  չեզոքացնել պատժամիջոցները

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Կառավարությունը քայլ առ քայլ աշխատում է ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ»:

Շաբաթ օրը, Թեհրանում կայացած կորոնավիորսւի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում,  անդրադառնալով պատվաստանյութի գնման հարցում ամերիկացիների սադրանքներին, Հասան Ռոհանին ասել է. «ԱՄՆ-ը խոչընդոտներ է ստեղծել կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու ճանապարհին, և հակաիրանական լրատվամիջոցները ամեն օր արդարացումներ են գտնում դրա համար»:

Ռոհանին հավելել է, որ եվրոպական որոշ երկրներում, հատկապես Բրիտանիայում, հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված շտամ: Նրա խոսքերով. «Եվրոպայից Իրան մուտք գործած ճանապարհորդները պետք է ավելի զգույշ լինեն, որպեսզի այս մուտացված վիրուսը չվարակի մարդկանց»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ առողջապահական արձանագրությունները պահպանելու համար, հատկապես Յալդայի գիշերը, որը սովորաբար նշվում է ընտանիքների հետ միասին: Նա նշել է . «Պետք է ավելի շատ ջանքեր գործադրել ցանկալի վիճակին հասնելու համար»: