Քրիստոնեական առաջին եկեղեցին Իրանի հյուսիս-արևմուտքում
https://parstoday.ir/hy/news/iran-i130302-Քրիստոնեական_առաջին_եկեղեցին_Իրանի_հյուսիս_արևմուտքում
Քրիստոնեական առաջին եկեղեցին համարվող Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի արևմտյան Ատրպատական նահանգում, Չալդրանից 20 կմ հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 13:28 Asia/Tehran

Քրիստոնեական առաջին եկեղեցին համարվող Սուրբ Թադեի վանքը գտնվում է Իրանի արևմտյան Ատրպատական նահանգում, Չալդրանից 20 կմ հեռավորության վրա:

Այդ եկեղեցին հայերի ամենաբազմաքանդակ ու ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է համարվում:

Թադեի վանքը կառուցվել է Ս. Թադեոս առաքյալի շիրմի վրա: Ամեն տարի վանքում ուխտագնացություն է կայանում:

Սուրբ Թադեի վանքՍբ. Թադեի վանքը, կառուցվել է Տիառն Մերո Հիսուս Քրիստոսի հայտնության առաջին տարիներին։   Վանքի ներկա շենքը բաղկացած է երկու նոր և հին մասից։ Սև քարերով մասը կառուցվել է 1329 թ., իսկ նոր մասը 1820 թ. Աբբաս Միրզայի օրոք ամբողջովին կառուցվել է սպիտակ քարից։ 

Ս. Թադեի վանքը յուրահատուկ տեղ ունի աշխարհի ողջ հայության համար և Ամեն տարի` հուլիս ամիսին , նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացությունը: Ամեն տարի այս օրերին բազմաթիվ հայեր ու քրիստոնեության այլ ուղղությունների հավատացյալներ ուխտագնացություն են կատարում դեպի Ս. Թադեի վանք և կատարում կրոնական արարողություններ:Ս.Թադեի վանքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: