Ամանորյա հաղորդում՝ Հայերեն Ռադիոժամի եթերում
https://parstoday.ir/hy/news/iran-i130306-Ամանորյա_հաղորդում_Հայերեն_Ռադիոժամի_եթերում
Որպես իրանահայ համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոց, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 13:57 Asia/Tehran

Որպես իրանահայ համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոց, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։

Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է Դեկտեմբերի 31-ին (Իրանական դեյ ամսի 11-ին) Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։

Ամանորյա  հատուկ  թողարկումը, որը  կշարունակվի   մինչև ուրբաթ առավոտյան   ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ կապահովի իրանայերի, ինչպես նաև Հայաստանի  և ողջ աշխարհի հայ ռադիոլսողների համար:

Ամանորյա հաղորդման մաս են կազմելու նաև ուսուցողական ու խրատական թեմաներով ռադիոբեմադրություններ։ Կհեռարձակվի  Տերունական աղոթքը։

Թեհրանում Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը եթեր կհեռարձակվի FM ալիքի, 91․5 մեգահերց հաճախականությամբ, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Parstoday.com/hy կայքի, Set-top box-ի և Iran Seda բջջային հավելվածի միջոցով։

Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և  armenianradio@ ws.irib.ir  Էլեկտրոնային  հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրություններին, առաջարկներին   ու  քննադատություններին։