Ամանորյա հաղորդում՝ Հայերեն Ռադիոժամի եթերում
Որպես իրանահայ համայնքի կյանքը լուսաբանող լրատվամիջոց, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների Հայերեն Ռադիոժամն ամեն տարի Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
Շարունակվելով այս ավանդույթը, Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը մեկնարկելու է Դեկտեմբերի 31-ին (Իրանական դեյ ամսի 11-ին) Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։
Ամանորյա հատուկ թողարկումը, որը կշարունակվի մինչև ուրբաթ առավոտյան ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ կապահովի իրանայերի, ինչպես նաև Հայաստանի և ողջ աշխարհի հայ ռադիոլսողների համար:
Ամանորյա հաղորդման մաս են կազմելու նաև ուսուցողական ու խրատական թեմաներով ռադիոբեմադրություններ։ Կհեռարձակվի Տերունական աղոթքը։
Թեհրանում Հայերեն Ռադիոժամի ամանորյա հաղորդումը եթեր կհեռարձակվի FM ալիքի, 91․5 մեգահերց հաճախականությամբ, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Parstoday.com/hy կայքի, Set-top box-ի և Iran Seda բջջային հավելվածի միջոցով։
Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761 հեռախոսահամարը և armenianradio@ ws.irib.ir Էլեկտրոնային հասցեն։ Սիրով սպասում ենք Ձեր հաղորդագրություններին, առաջարկներին ու քննադատություններին։