Ռոհանի. Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ մեծ հաջողությունների հասավ
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Իրանի մեծ ազգի դիմադրությունը տնտեսական պատերազմում, ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների դեմ և կորոնավիրուսի դեմ պայքարում:
Երկուշաբթի օրը, խորհրդարանում կայացած երեք ուժերի ղեկավարների հետ հանդիպման ավարտին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ դրական բանակցություններ ենք ունեցել պատժամիջոցների բացասական հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ»:
Ռոհանին անդրադարձել է նաև կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությանը, նշելով. «Պատվաստանյութը ձեռք բերելու նպատակով, աշխատանքներ են տարվում մի քանի ուղղություններով: Բացի այդ, երկու խոշոր ինսստիտուտներ և մեկ գիտահետազոտական ընկերություն աշխատում են պատվաստանյութն Իրանում արտադրելու ուղղությամբ»:
Նա նշել է. «Հասարակությունը կարող է վստահ լինել, որ եթե պատվաստանյութը ներկրվելու է արտասահմանից, այդ քայլն իրականացվելու է լիարժեք, իսկ երկրի ներսում պատվաստանյութի արտադրության թույլտվությունը կտրվի փորձարկումներցի հետո վերջանական հավաստիացումը ստանալուց անմիջապես հետո»: