Ռոհանի. Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ մեծ հաջողությունների հասավ
https://parstoday.ir/hy/news/iran-i130315-Ռոհանի._Իրանի_ժողովուրդն_իր_դիմադրությամբ_մեծ_հաջողությունների_հասավ
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Իրանի մեծ ազգի դիմադրությունը տնտեսական պատերազմում, ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների դեմ և կորոնավիրուսի դեմ պայքարում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2020 05:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ մեծ հաջողությունների հասավ

ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Իրանի մեծ ազգի դիմադրությունը տնտեսական պատերազմում, ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների դեմ և կորոնավիրուսի դեմ պայքարում:

Երկուշաբթի օրը, խորհրդարանում կայացած  երեք ուժերի ղեկավարների հետ հանդիպման ավարտին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Օրենսդիր և դատական ​​իշխանությունների ղեկավարների հետ  դրական բանակցություններ ենք ունեցել  պատժամիջոցների բացասական հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ»:

Ռոհանին անդրադարձել է նաև կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությանը, նշելով. «Պատվաստանյութը ձեռք բերելու նպատակով, աշխատանքներ են տարվում մի քանի ուղղություններով: Բացի այդ,  երկու խոշոր  ինսստիտուտներ  և մեկ գիտահետազոտական ընկերություն աշխատում են պատվաստանյութն Իրանում արտադրելու ուղղությամբ»:

Նա նշել է. «Հասարակությունը կարող է վստահ լինել, որ եթե պատվաստանյութը ներկրվելու է արտասահմանից, այդ քայլն իրականացվելու է լիարժեք, իսկ երկրի ներսում պատվաստանյութի արտադրության թույլտվությունը կտրվի փորձարկումներցի հետո վերջանական հավաստիացումը ստանալուց անմիջապես հետո»: