Իրանցիները շեշտել են գեներալ Սոլեյմանիի սպանության վրեժը լուծելու անհրաժեշտությունը
Հունվար 02, 2021 06:26 Asia/Tehran
Իրանի քաղաքացիներն այցելել են Քերման քաղաքում գտնվող ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանաման նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանին և ուխտ կնքել՝ վրեժխնդրիր լինել նրա սպանության համար:
Գեներալի գերեզմանին այցելած քաղաքացիներն ընդգծել են նահատակ Սոլեյմանիի սպանության բոլոր մեղավորներից վրեժխնդրիր լինելու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, իսլամ աշխարհի և Դիմադրության առանցքի գործիչների ներկայությամբ, Թեհրանում նույնպես նշվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա զինակիցների նահատակության առաջին տարելիցը: