Իրանի արտգործնախարարության խոսնակ. ԱՄՆ-ի արկածախնդրությունները չեն վրիպում մեր աչքից
https://parstoday.ir/hy/news/iran-i130596-Իրանի_արտգործնախարարության_խոսնակ._ԱՄՆ_ի_արկածախնդրությունները_չեն_վրիպում_մեր_աչքից
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի արկածախնդրությունները չեն վրիպում մեր աչքից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2021 13:39 Asia/Tehran

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժերին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի արկածախնդրությունները չեն վրիպում մեր աչքից»:

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով Iran Press լրատվական գործակալության թղթակցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Տարածաշրջանում, հատկապես Իրաքում տիրող լարվածություններում նկատելի է Երուսաղեմը զավթող ռեժիմի տարրերի և դաշնակիցների դերակատարությունը»: 

«Իրանի տարածաշրջանում լարվածության չի ձգտում, սակայն չի վարանելու իր սահմանները պաշտպանելու հարցում և ուղղակի ու բացահայտ պատասխանելու է ցանկացած ոտնձգության»,-ասել է Խաթիբզադեն:

Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործին Իրաքի հետ համատեղ հետևելու մասին, Խաթիբզադեն ասել է.«Չափազանց կարևոր է, որ Իրաքը հետամուտ լինի այս սպանության իրավական կողմին»:

«Իրանի պաշտպանական կարողության վերաբերյալ բանակցություն երբեք տեղի չի ունենա և Իրանի պաշտպանական կարողությունը համալրվում է անկախ, հաշվի առնելով երկրի կարիքները»,-ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

Նշելով, որ ԱՄՆ-ը գիտի, որ Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են, Խաթիբզադեն ասել է.«Բանակցված թեմաների շուրջ կրկին չենք բանակցելու: Մեր պատասխանն է ՀԳՀԾ-ի համաձայնության կատարյալ և առանց որևէ նախապայմանի իրագործումը և մենք անցյալի իրադարձությունների համար պահանջում ենք հատուցում»:

Տարածաշրջանից ամերիկյան ավիակիր նավի հեռանալու և կրկին Պարսից Ծոց վերադառնալու մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Պատրաստ ենք ցանկացած սցենարի համար: Չենք դատում սցենարները, սակայն մեր պատասխանը հստակ է»: