Մեկնարկել է ԻԻՀ բանակի ԱԹՍ-երի մեծ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i130621-Մեկնարկել_է_ԻԻՀ_բանակի_ԱԹՍ_երի_մեծ_զորավարժությունը
Իրանի Սեմնան նահանգում, բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ, մեկնարկել է անօդաչուների առաջին մեծ զորավարժությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 05, 2021 07:43 Asia/Tehran

Իրանի Սեմնան նահանգում, բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ, մեկնարկել է անօդաչուների առաջին մեծ զորավարժությունը:

Բանակի տեղեկատվության վարչության հայտարարության համաձայն, երեքշաբթի օրը, ներկայացնելով  ռազմափորձի մանրամասներն ԻԻՀ բանակի գործողությունների գծով պատասխանատու, ծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին ասել է.«ԱԹՍ-երի տեսակետից Իրանն աշխարհի ամենակարող երկրներից է համարվում»: Նա նշել է, որ զորավարժության ընթացքում, բանակի ցամաքային, ծովային և ավիացիոն ուժերի անօդաչու համակարգերը  կատարելու են իրենց տրված առաքելությունները:

ԻԻՀ բանակի գործողությունների գծով տեղակալը հավատիացրել է, որ զորավարժության  ընթացքում  անօդաչու սարքերն իրականացնելու են մարտական ​​գործողություններ, օդ-օդ հրթիռների կիրառմամբ օդային թիրախների կործանում, ռումբերի և կետային հրթիռների կիրառմամբ ցամաքային թիրախների ոչնչացում: Կիրառվել;ու են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Նա հավելել է, «Զորավարժության ընթացքում իրականացվելու է  երկրի հարավային ջրային տարածքներում լողացող միջոցների վրայից ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի ԱԹՍ-երի թռիչք, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հեռահար թռիչք՝ թշնամու խորքային տարածքում գտնվող կենսական նշանակություն ունեցող պայմանական թիրախները ոչնչացնելու նպատակով»: