Իրանը մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-երի տեխնոլոգիայի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i130632-Իրանը_մեծ_առաջընթաց_է_գրանցել_ԱԹՍ_երի_տեխնոլոգիայի_ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն բանակի ԱԹՍ-երի մասնակցությամբ ընթացող զորավարժության շրջանակներում, նշելով, որ բանակի օդուժը օդային մարտերում հատուկ նշանակություն է տալիս ԱԹՍ-ներին, ասել է. «Ապագայում կհրապարակվեն լավ նորություններ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի վերաբերյալ»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 05, 2021 13:06 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն բանակի ԱԹՍ-երի մասնակցությամբ ընթացող զորավարժության շրջանակներում, նշելով, որ բանակի օդուժը օդային մարտերում հատուկ նշանակություն է տալիս ԱԹՍ-ներին, ասել է. «Ապագայում կհրապարակվեն լավ նորություններ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի վերաբերյալ»:

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին երեքշաբթի օրը Սեմնանում ԱԹՍ-երի մասնակցությամբ ընթացող զորավարժության շրջանակներում  ունեցած ելույթում ասել է. «ԱԹՍ-ն կարևոր նշանակություն ունեցող զենք  է, որը  կարող է արդյունավետ լինել ռազմի դաշտում: Բանակը մեծ հաջողությունների է հասել ԱԹՍ-երի արտադրության ոլորտում»:

Բանակի ռազմացամաքային ուժերի  հրամանատարի խոսքերով` բոլոր տեսակի ուղղահայաց և  թռիչքուղիներ պահանջող  թռչող անօդաչու սարքերի ոլորտում բանակի ցամաքային ուժերը մեծ հաջողություն են արձանագրել: 

Իրանի Սեմնան նահանգում մեկնարկել է բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ  առաջին մեծ զորավարժությունը: