Յունեսի.Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար
Իրանի կրոնական փոքրամասնությունների և ազգությունների հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդականն ասել է.«Ազգությունների և դավանանքների առկայությունը հնարավորություն է Իրանի զարգացման և անվտանգության համար»:
Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթների հետ հանդիպման ժամանակ, Հոջաթօլէսլամ Ալի Յունեսին ասել է.«Մի ժողովրդի աճը պայմանավորված է բոլոր փոքրամասնությունների ընդունմամբ և այս բաղադրիչը իրանական մշակույթում գոյություն է ունեցել վաղ ժամանակներից»:
Յունեսին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները և չարամիտները դեռ փորձում են սպառնալիքի վերածել էթնիկ և կրոնական բազմազանության հնարավորությունը, բայց կառավարությունը և Իսլամական Հանրապետության համակարգը վճռական են լիովին հարգելով քաղաքացիական իրավունքները, և ներդրումներ կատարելով սահմանային և փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, ենթահող ստեղծել բոլոր իրանցիների ծաղկման ու զարգացման համար»:
Անդրադառնալով քաղաքացիական իրավունքների փաստաթուղթը մշակելու և հաստատելու Իրանի կառավարության քայլերին, և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պահանջներին կարևորություն տալու հարցին , Յունեսին հավելել է.«Կատարված քայլերի արդյունքում Իրանում լավ հարաբերություններ և փոխվստահություն է ձևավորվել տարբեր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչների միջև»:
Նշելով որ փոքրամասնությունների իրավունքների և տարբեր կրոնների ու էթնիկ դավանանքների հետևորդների միջև խաղաղ գոյակցության պահպանումը Իրանում շատ ցանկալի մակարդակում է գտնվում, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանն ասել է.«Իրանն ունի շատ հարուստ պատմություն ու քաղաքակրթություն և անտարակույս կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի առումով, Իրանը չի զիջում այլ, հատկապես եվրոպական երկրներին»: