Իրանում նվազել են կորոնավիրուսից մահվան դեպքերը.Գրանցվել է 100-ից պակաս դեպք
«Իրանում անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 55 հազար 748 պացիենտ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 255 հազար 620-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար, մինչ այժմ կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մեկ միլիոն 29 հազար 28 մարդ»:
ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 21 միլիոն: Համավարակի զոհ է դարձել առնվազն 362 հազար մարդ: Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: