Իրանում նվազել են կորոնավիրուսից մահվան դեպքերը.Գրանցվել է 100-ից պակաս դեպք
https://parstoday.ir/hy/news/iran-i130636-Իրանում_նվազել_են_կորոնավիրուսից_մահվան_դեպքերը.Գրանցվել_է_100_ից_պակաս_դեպք
«Իրանում անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 55 հազար 748 պացիենտ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 05, 2021 14:07 Asia/Tehran

«Իրանում անցած 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 55 հազար 748 պացիենտ»: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 255 հազար 620-ի,  Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար, մինչ այժմ կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մեկ միլիոն 29 հազար 28 մարդ»:

ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 21 միլիոն: Համավարակի զոհ է դարձել առնվազն 362 հազար մարդ:  Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: