Իրանի ԱԳՆ խոսնակ. Հարավային Կորեայի վերաբերմունքն իր նավի առգրավման հարցին, անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i130661-Իրանի_ԱԳՆ_խոսնակ._Հարավային_Կորեայի_վերաբերմունքն_իր_նավի_առգրավման_հարցին_անընդունելի_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պարսից ծոցում հարավկորեական նավի առգրավումը զուտ տեխնիկական բնույթ է կրում, հավելելով, որ այդ կապակցությամբ Հարավային Կորեայի կառավարության վերաբերմունքն անհասկանալի է ու անընդունելի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 07:31 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Պարսից ծոցում հարավկորեական նավի առգրավումը զուտ տեխնիկական բնույթ է կրում, հավելելով, որ այդ կապակցությամբ Հարավային Կորեայի կառավարության վերաբերմունքն անհասկանալի է ու անընդունելի:

Երկուշաբթի պրը, ԻՀՊԿ նավատորմը Պարսից ծոցում առգրավել է հարավկորեական նավը՝ ջուրն աղտոտելու և նախազգուշացումները անտեսելու պատճառով:

Միջադեպի մասին լուրերը հաստատելուց հետո, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նավատորմ է ուղարկել Հորմուզի նեղուցի ջրեր:

 Սաիդ Խաթիբզադեն,  պատասխանելով Հարավային Կորեայի նավի վիճակի մասին լրագրողի հարցին, ասել է. «Ինչպես արդեն նշվել է, Կորեայի նավի խնդիրը զուտ տեխնիկական է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես բոլոր երկրները, շատ լուրջ է վերաբերվում ծովային միջավայրի պաշտպանությանն ու պահպանությաը և օրենքով սահմանված կարգով զբաղվում է խախտումներով»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Իրանը Կորեայի կառավարությանը հորդորում է  պատասխանատու կերպով վերաբերվել այս տեխնիկական խնդրին: