Իրանցի զինվորականները պատրաստ են ցանկացած հնարավոր ռազմական գործողությունների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i130673-Իրանցի_զինվորականները_պատրաստ_են_ցանկացած_հնարավոր_ռազմական_գործողությունների_համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «Իրանի ռազմական ուժերը լրջորեն պատրաստ են ցանկացած հնարավոր ռազմական գործողության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 12:23 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «Իրանի ռազմական ուժերը լրջորեն պատրաստ են ցանկացած հնարավոր ռազմական գործողության համար»:

Չորեքշաբթի օրը Մահմուդ Վաեզին Պարսից ծոցում ԱՄՆ-ի տեղաշարժերի և ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի վրեժխնդրության կապակցությամբ Կոնգրեսի շենքի վրա հարձակման ուղերձի մեղադրանքների մասին ավելացրեց.«Ամերիկացիները  հոգեբանական պատերազմ են սկսել  ժողովրդին անհանգստացնելու համար, բայց իրականությունն այլ բան է, և ամերիկացի պաշտոնյաների խոսքերն անհիմն են»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիները անհանգստացած են, որ Իրանը քայլեր կձեռնարկի գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ և որ նրանք պաշտպանողական դիրքորոշում են որդեգրել:

Վաեզին ընդգծեց. «Վերլուծության և գնահատման հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունը չի անհանգստանում հնարավոր ռազմական միջադեպով: ԱՄՆ-ն ​​այս օրերին դժվարությունների մեջ է, դեմոկրատները և հանրապետականները պայքարում են միմյանց հետ, նախագահը, որը չի հասկանում ժողովրդավարության խնդիրները, և նրա մրցակիցը ավելի շատ ձայներ է հավաքել, հայտարարում է, որ չի հեռանա իր պաշտոնից»: