ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների նոր հնարավորությունները
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է բանակային անօդաչու թռչող սարքերի առաջին համատեղ ու մեծ զորավարժություններում «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին:
Բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին, Iran TV- ով հեռարձակված տեսանյութում անդրադառնալով բանակի ԱԹՍ-ների զորավարժության ձեռքբերումներին, ասել է. «Քարար» անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններից են թիրախների ճշգրիտ նույնականացումը և օդ-օդ տեսակի հրթիռներով զինվելու հնարավորությունը»::
Նա հավելել է. «Բանակի ԱԹՍ-ների զորավարժության ընթացքում փորձարկվել են արդիականացված ԱԹՍ-ների հնարավորությունները, իսկ որոշ ԱԹՍ-ների կարողությունը հասել է ավելի քան 2000 կիլոմետրի»:
Զորավարժության ժամանակ իրականացվել են նաև ԱԹՍ-ների վրա տեղադրված հետախուզական տեսախցիկների նոր տեխնոլոգիայի միջոցով թռիչքի ուղղության ճշգրտության բարելավման և թիրախների ու մարտական տարածքի ճշգրիտ որոշման գործողություններ: