ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների նոր հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i130695-ԻԻՀ_բանակի_ԱԹՍ_ների_նոր_հնարավորությունները
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է բանակային անօդաչու թռչող սարքերի առաջին համատեղ ու մեծ զորավարժություններում «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 06:05 Asia/Tehran

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է բանակային անօդաչու թռչող սարքերի առաջին համատեղ ու մեծ զորավարժություններում «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին, Iran TV- ով հեռարձակված տեսանյութում անդրադառնալով  բանակի ԱԹՍ-ների զորավարժության ձեռքբերումներին, ասել է. «Քարար» անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններից են թիրախների ճշգրիտ նույնականացումը և օդ-օդ տեսակի հրթիռներով զինվելու հնարավորությունը»::

Նա հավելել է. «Բանակի ԱԹՍ-ների զորավարժության ընթացքում փորձարկվել են արդիականացված ԱԹՍ-ների հնարավորությունները, իսկ որոշ ԱԹՍ-ների կարողությունը հասել է ավելի քան 2000 կիլոմետրի»:

Զորավարժության ժամանակ իրականացվել են նաև ԱԹՍ-ների վրա տեղադրված հետախուզական տեսախցիկների նոր տեխնոլոգիայի միջոցով թռիչքի ուղղության ճշգրտության բարելավման և թիրախների ու մարտական ​​տարածքի ճշգրիտ որոշման գործողություններ: