ԻԻՀ նախագահ. Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա
https://parstoday.ir/hy/news/iran-i130804-ԻԻՀ_նախագահ._Իրանի_ժողովուրդն_օտարերկրյա_պատվաստանյութերի_փորձարկման_միջոց_չի_դառնա
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա»:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Հունվար 09, 2021 17:07 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Իրանի ժողովուրդն  օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա»:

Այսօր Թեհրանում կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի 51-րդ նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Օտարերկրյա ընկերությունները ցանկանում են  Իրանին տրամադրել պատվաստանյութեր՝ ժողովրդի վրա փորձարկելու համար, բայց երկրի Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը դա թույլ չի տվել»:

Թեհրանի բժշկագիտության համալսարանի  կլինիկական փորձարկումների կենտրոնի տնօրեն Համեդ Հոսեյնին ասել է.«Վերահսկման կենտրոնի կողմից երրորդ փուլի կամավորներին թույլատրվել է ներարկել COVO-Iran Barakat պատվաստանյութը: Վաղը սեփական արտադրության պատվաստանյութը ներարկվելու է ևս 7 կամավորների»:

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակն ասել է.«Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ: Համավարակի բռնկումից ի վեր Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 56 հազար 100-ի»:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 280 հազար 438-ի,  Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար, մինչ այժմ կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մեկ միլիոն 67 հազար 466 մարդ»: