Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով
https://parstoday.ir/hy/news/iran-i130946-Իրանի_ռազմածովային_ուժերի_նավատորմը_համալրվելու_է_Մաքրան_նավով_և_Զերեհ_հրթիռաձիգ_նավով
Հունվարի 13-ին Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 14:26 Asia/Tehran

Հունվարի 13-ին Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով:

Իրանի ծովուժի  մի շարք լողացող ստորաբաժանումներ երեքշաբթի օրը տեղակայվել են Օմանի ծովի և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ջրերում՝ ծովային զորավարժություններ անցկացնելու համար:

«Մաքրան»  նավն Իրանի ամենամեծ ռազմական նավն է, որը կառուցվել  ու վերազինվել է  տեղական փորձագետների ջանքերով: Այս նավը պարտականություն ունի աջակցել Իրանի նավախմբերին՝ հեռավոր ջրերում, մասնավորապես Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, Բաբ Էլ-Մանդեբ նեղուցում և Կարմիր ծովում:

Բարձր արագությամբ  ու մանևրունակությամբ օժտված «Զերեհ» հրթիռաձիգով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ծովուժի հարավային նավատորմի համալրումը  ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության ներքո գտնվող ջրերը պաշտպանելու հնարավորությունը: