Իրանի ծովուժի նավատորմին աջակցելը «Մակրան» ուղղաթիռակիր նավի հիմնական առաքելությունն է
Իրանի բանակի ծովուժի հրամանատարը հայտարարել է, որ «Մակրան» ուղղաթիռակիր նավի հիմնական առաքելությունը ծովուժի նավատորմին հովանավորելն է օվկիանուսներում ու հեռավոր ջրատարածքներում:
Չորեքշաբթի օրը, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, նշելով, որ «Մակրան» ուղղաթիռակիր նավը ռազմական նավ է և փոքր մասշտաբներով նավահանգիստ տարողությունը, ծովակալ «Հոսեյն Խանզադին» հավելել է.«Իրանի բանակի ծովուժի առաքելության տարածքը շատ ընդարձակ է և համարյա ներառում է Հնդկական օվկիանուսի հյուսիսային ողջ տարածքը»:
Նշելով որ Սուեզի ջրանցքում մեծ մասամբ երթևեկում են Իրանի առևտրական նավերը, և այս օրերին անապահովություններ են նկատվում այս ջրատարածքում, ծովակալ Խանզադին նշել է.«Իրանի նավերը երկրի տարածքից 5-6 հազար կմ. հեոավորության վրա ունեն աջակցության, այդ թվում խմելու ջրի, զինամթերքի, վառելիքի ու անձնակազմի այլ անհրաժեշտությունների կարիք»:
Հավելելով, որ Իրանի «Մակրան» ուղղաթիռակիր նավը կարող է կրել 5 ուղղաթիռ, Իրանի բանակի ծովուժի հրամանատարն ասել է.«Հակասուզանավ ու ականազերծող ուղղաթիռները կարող են բարձրանալ ու իջնել այս նավի վրա»:
Չորեքշաբթի օրը, «Մակրան» ուղղաթիռակիր նավը միացավ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նավատորմին: