Իրանի ժողովրդի հզոր կամքի դրսևորումը «Մեծ մարգարե 15» զորավարժության ընթացքում
https://parstoday.ir/hy/news/iran-i131091-Իրանի_ժողովրդի_հզոր_կամքի_դրսևորումը_Մեծ_մարգարե_15_զորավարժության_ընթացքում
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է.«Հրթիռային և ԱԹՍ-ի գործողություններով Իրանի ժողովուրդը հզոր կամք է դրսևորել իր կենսական արժեքների պաշտպանության հարցում»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 15, 2021 13:59 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է.«Հրթիռային և ԱԹՍ-ի գործողություններով Իրանի ժողովուրդը հզոր կամք է դրսևորել իր կենսական արժեքների պաշտպանության հարցում»:

Ուրբաթ օրը, «Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլի շրջանակում, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Այս զորավարժության ուղերձն է Իրանի Իսլամական Հանրապետության վճռակամությունն ու հզորությունն իր ազգային ինքնիշխանությունը, Իսլամական Հանրապետության սրբազան համակարգը և արժեքները թշնամիներից պաշտպանելու համար»:

Գեներալ Սալամին հավելել է, որ «Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլում մեծ ճշգրտությամբ թիրախավորելու են մեծ թվով հարձակողական մարտական ​​անօդաչու սարքեր, որոնք հագեցած են առաջատար ուղղորդման և կառավարման տեխնոլոգիաներով և արհեստական ​​բանականությամբ: Նա նշել է, որ զորավարժությունն ի ցույց է դրել իսլամական Իրանի հեղինակությունն ու պաշտպանական կարողությունը:

«Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլն անցկացվեց Իրանի կենտրոնական անապատի ընդհանուր տարածքում` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային ուժերի իրականացրած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողությամբ: