Իրանի ժողովրդի հզոր կամքի դրսևորումը «Մեծ մարգարե 15» զորավարժության ընթացքում
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է.«Հրթիռային և ԱԹՍ-ի գործողություններով Իրանի ժողովուրդը հզոր կամք է դրսևորել իր կենսական արժեքների պաշտպանության հարցում»:
Ուրբաթ օրը, «Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլի շրջանակում, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Այս զորավարժության ուղերձն է Իրանի Իսլամական Հանրապետության վճռակամությունն ու հզորությունն իր ազգային ինքնիշխանությունը, Իսլամական Հանրապետության սրբազան համակարգը և արժեքները թշնամիներից պաշտպանելու համար»:
Գեներալ Սալամին հավելել է, որ «Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլում մեծ ճշգրտությամբ թիրախավորելու են մեծ թվով հարձակողական մարտական անօդաչու սարքեր, որոնք հագեցած են առաջատար ուղղորդման և կառավարման տեխնոլոգիաներով և արհեստական բանականությամբ: Նա նշել է, որ զորավարժությունն ի ցույց է դրել իսլամական Իրանի հեղինակությունն ու պաշտպանական կարողությունը:
«Մեծ մարգարե 15» զորավարժության առաջին փուլն անցկացվեց Իրանի կենտրոնական անապատի ընդհանուր տարածքում` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային ուժերի իրականացրած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համատեղ գործողությամբ: