«Մեծ Մարգարեի 15» զորավարժության ժամանակ կիրառվել են հեռահար հակատանկային բալիստիկ հրթիռներ
https://parstoday.ir/hy/news/iran-i131118-Մեծ_Մարգարեի_15_զորավարժության_ժամանակ_կիրառվել_են_հեռահար_հակատանկային_բալիստիկ_հրթիռներ
ԻՀՊԿ «Մեծ Մարգարեի 15» զորավարժության վերջին փուլում իրականացվել են թշնամու թշնամու նավերի դեմ հեռահար բալիստիկ հրթիռների կիրառման և 1800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների ոչնչացման գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 08:18 Asia/Tehran

ԻՀՊԿ «Մեծ Մարգարեի 15» զորավարժության վերջին փուլում իրականացվել են թշնամու թշնամու նավերի դեմ հեռահար բալիստիկ հրթիռների կիրառման և 1800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների ոչնչացման գործողություններ:

Երեկ մեկնարկել է Իրանի Կենտրոնական անապատում անցկացվող Իսլամական  զորավարժության երկրորդ և վերջին փուլը. Այսօր առավոտյան, իրականացվել է հեռահար բալիստիկ հրթիռներով ենթադրյալ թշնամու նավերի և թիրախների ոչնչացման գործողություն:

Զորավարժությունների այս փուլում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հետախուզական համակարգերի կողմից հակառակորդի ենթադրյալ նավերի դիրքը հայտնաբերելուց հետո, կիրառվել են 1800 կմ հեռահարությամբ տարբեր դասերի հեռահար բալիստիկ հրթիռներ, որոնք հաջողությամբ խոցել և ոչնչացրել են Հյուսիսային Հնդկական օվկիանոսում գտնվող ենթադրյալ թիրախները:

«Մեծ մարգարե  15»  զորավարժությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամենամյա զորավարժություններից  է: