«Մեծ Մարգարեի 15» զորավարժության ժամանակ կիրառվել են հեռահար հակատանկային բալիստիկ հրթիռներ
ԻՀՊԿ «Մեծ Մարգարեի 15» զորավարժության վերջին փուլում իրականացվել են թշնամու թշնամու նավերի դեմ հեռահար բալիստիկ հրթիռների կիրառման և 1800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների ոչնչացման գործողություններ:
Երեկ մեկնարկել է Իրանի Կենտրոնական անապատում անցկացվող Իսլամական զորավարժության երկրորդ և վերջին փուլը. Այսօր առավոտյան, իրականացվել է հեռահար բալիստիկ հրթիռներով ենթադրյալ թշնամու նավերի և թիրախների ոչնչացման գործողություն:
Զորավարժությունների այս փուլում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հետախուզական համակարգերի կողմից հակառակորդի ենթադրյալ նավերի դիրքը հայտնաբերելուց հետո, կիրառվել են 1800 կմ հեռահարությամբ տարբեր դասերի հեռահար բալիստիկ հրթիռներ, որոնք հաջողությամբ խոցել և ոչնչացրել են Հյուսիսային Հնդկական օվկիանոսում գտնվող ենթադրյալ թիրախները:
«Մեծ մարգարե 15» զորավարժությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ամենամյա զորավարժություններից է: