ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Բալիստիկ հրթիռներն Իրանի պաշտպանական մեծ ձեռքբերումներից են
https://parstoday.ir/hy/news/iran-i131125-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Բալիստիկ_հրթիռներն_Իրանի_պաշտպանական_մեծ_ձեռքբերումներից_են
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանտարն ասել է.«Բալիստիկ հրթիռները,որոնք կարող են խոցել օվկիանոսում գտնվող թիրախները, Իրանի համար պաշտպանական մեծ ձեռքբերում են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 12:39 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանտարն ասել է.«Բալիստիկ հրթիռները,որոնք կարող են խոցել օվկիանոսում գտնվող թիրախները, Իրանի համար պաշտպանական մեծ ձեռքբերում են»:

Շաբաթ օրը Իրանի Կենտրոնական անապատում անցկացվող ԻՀՊԿ զորավարժության վերջին փուլի շրջանակներում, անդրադառնալով զորավարժության այս փուլի կայացման նպատակներին, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հավելել է.«Պաշտպանական ռազմավարության ու քաղաքականության մեջ մեր կարևոր նպատակներից է հեռահար բալիստիկ հրթիռներով թիրախավորել թշնամու ռազմանավերը, ներառյալ ավիակիրները»:

ԻՀՊԿ  գլխավոր հրամանատարն ասել է. «Բալիստիկ հրթիռները, որոնցով կարող ենք մեր երկրի խորքերից թիրախավորել օվկիանոսում գտնվող շարժուն թիրախները, համարվում են պաշտպանական մեծ ձեռքբերում: Այս հրթիռները կատարելագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից»: 

Գեներալ Սալամին ընդգծել է.«Այսօր ականատեսը եղանք ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հզոր զորավարժության՝ պաշտպանական քաղաքականության այս հատվածը գնահատման ենթարկելու և անհրաժեշտության դեպքում և իրական պայմաններում այն իրականացնելու նպատակով»: