Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պատասխանը եվրոպական երեք երկրների հայտարարությանը
Ի պատասխան եվրոպական երեք երկրների այն հայտարարությանը, որ Իրանը պետք է հետ կանգնի իր միջուկային գործունեությունից, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է. «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական գործողությունների մասին» օրենքով սահմանված մետաղական ուրանի գործարանի արտադրության և Թեհրանի հետազոտական ռեակտորում հարստացված վառելիքի կիրառման հարցերն իրար հետ կապ չունեն: են»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես նշվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, հարստացված վառելիքի արտադրության առաջադեմ ծրագիրը, առաջին անգամ գործակալությանը ներկայացվել է ավելի քան երկու տարի առաջ: Այս ժամանակահատվածում գործակալությանը ներկայացվել է լրացուցիչ տեղեկատվություն և ի վերջո, ուղարկվել նախագծի հարցումների վերաբերյալ տեղեկատվությունը (DIQ)»:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2000-ականների սկզբին Գործակալությանը ներկայացված զեկույցույցում նշվել է, որ խաղաղ նպատակներով և սահմանված կարգով մետաղական ուրանի արտադրության շուրջ իրականացվող հետազոտությունները, գտնվում են նախապատրաստական փուլում և արտադրությունն իրականացվել է փոքր քանակությամբ»:
Իրանի միջուկային գործակալությունը հայտարարության մեջ նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է զերծ մնա իր զեկույցներում ավելորդ մանրամասներ ներկայացնելուց և թյուրամիցություններից:
Ի պատասխան Իրանի կողմցի մետաղական ուրանի արտադրության գործընթացի մեկնարկի, ՀԳՀԾ-ի եվրոպական անդամ երեք երկրները (Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) շաբաթ օրը հայտարարել են, որ այդ գործընթացի համար չկա հավաստի հիմնավորում: