Մեկնարկել է Իրանի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99 »զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i131240-Մեկնարկել_է_Իրանի_ռազմացամաքային_ուժերի_Հզորություն_99_զորավարժությունը
Մեկնարկել է Իրանի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժությունը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 19, 2021 08:00 Asia/Tehran

Մեկնարկել է Իրանի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժությունը։

Երեքշաբթի օրը օդային բրիգադների, արագ արձագանքման և հատուկ  նշանակության ջոկատների և Իրանի ռազմաօդային ուժերի լայն մասնակցությամբ, Մակրանի ափերին  մեկնարկել է Հզորություն 99 զորավարժությունը։

Զորավարժության նպատակն է գնահատել սպառնալիքների պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը և նախատեսվող պլաններին համապատասխան իրագործել ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության վայր:  Գործում են բանակի բազմաթիվ պրոֆեսիոնալ բրիգադներ: Ռազմափորձի ընթացքում նաև իրագործվելու են ստեղծագործական մարտավարություններ՝ ռազմացամաքային ուժերի մարտական հմտությունները գնահատելու համար:

Անցած չորեքշաբթի օրը, Մակրանի ափերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում կայացել է «Ծովային հզորություն 99» ԻԻՀ ռազմածովային ուժերի զորավարժությունը: