Մեկնարկել է Իրանի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99 »զորավարժությունը
Մեկնարկել է Իրանի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժությունը։
Երեքշաբթի օրը օդային բրիգադների, արագ արձագանքման և հատուկ նշանակության ջոկատների և Իրանի ռազմաօդային ուժերի լայն մասնակցությամբ, Մակրանի ափերին մեկնարկել է Հզորություն 99 զորավարժությունը։
Զորավարժության նպատակն է գնահատել սպառնալիքների պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը և նախատեսվող պլաններին համապատասխան իրագործել ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության վայր: Գործում են բանակի բազմաթիվ պրոֆեսիոնալ բրիգադներ: Ռազմափորձի ընթացքում նաև իրագործվելու են ստեղծագործական մարտավարություններ՝ ռազմացամաքային ուժերի մարտական հմտությունները գնահատելու համար:
Անցած չորեքշաբթի օրը, Մակրանի ափերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում կայացել է «Ծովային հզորություն 99» ԻԻՀ ռազմածովային ուժերի զորավարժությունը: