Իրանի բանակի զորավարժության ընթացքում կայացել է գրոհային մեքենայացված սարքավորումներով օդադեսանտային համատեղ գործողություն
Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժության առաջին փուլում, առաջին անգամ Մակրանի ափերին տարբեր զենքերով ու մեքենայացված սարքավորումներով, իրականացել է օդադեսանտային բրիգադի համատեղ գրոհային գործողություն:
Զորավարժությունների առաջին փուլում բանակի ռազմացամաքային ուժերի 55-րդ օդադեսանտային բրիգադը կատարել է պարաշյուտային գործողություններ, կիրառելով BMP2 մարտական մեքենաներ: Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ գործողություններն իրականացան համակցված կերպով, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի 55-րդ օդադեսանտային բրիգադն իրականացրել է հարձակողական գործողություններ:
Զորավարժության այս փուլում, օդադեսանտային զորքերի կողմից արդիականացված մարդատար մեքենաների օգտագործումը, զանազան զինատեսակներով հարձակողական գործողությունների իրականացումը, առափնյա տարածքների գրավումը, սեղմ ժամկետում զրահատեխնիկայի և կիսածանր զենքերի բեռնումը և իրական տեսարաններին համապատասխան գործողությունների իրականացումն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժի արագ արձագանքման և օդադեսանտային բրիգադի ուժեղ կողմերն են համարվում:
Զորավարժություններ մեկնարկել են երեքշաբթի օր՝ Մակրանի ափերին, օդադեսանտային բրիգադների, հատուկ նշանակության ջոկատների, արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի աջակցությամբ: