Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադի համատեղ գործողությունը Մակրանի ափերին
https://parstoday.ir/hy/news/iran-i131288-Իրանի_բանակի_հատուկ_ջոկատայինների_65_րդ_բրիգադի_համատեղ_գործողությունը_Մակրանի_ափերին
Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադը «Հզորություն 99» զորավարժության ընթացքում Մակրայի ափամերձ շրջաններում հաջողությամբ իրագործել է համատեղ գործողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2021 14:45 Asia/Tehran

Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադը «Հզորություն 99» զորավարժության ընթացքում Մակրայի ափամերձ շրջաններում հաջողությամբ իրագործել է համատեղ գործողությունը:

Երեքշաբթի օրը, Իրանի բանակի հատուկ ջոկատայինները «Հզորություն 99» զորավարժության ընթացքում գործադրելով օդային շարժական գործողություն, համատեղ ու միաժամանակ հաջողությամբ կատարել են ներթափանցման ու հարձակման գործողությունը: 

Զորավարժության այս փուլում, Իրանի բանակի հատուկ ջոկատայինների 65-րդ բրիգադի ջրասուզակները բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը, «Շինուկ» ուղղաթիռներով իջել է ջրի մակերեսին, այնուհետև սուզվել  ջրի տակ ու ոչնչացրել  ծովային թիրախները: Երկրորդ խումբը, ոչնչացնելով ծովային բազաները իրականացրել է նախատեսված գործողությունը:

Հենվելով անհատական բազմակողմանի ընդունակությունների վրա այդ թվում վայրէջքի, մարտավարական ներթափանցման վրա, այս ջրասուզակները ցամաքից, օդից ու ծովից գործնականում ցուցադրել են իրենց  հմտությունները՝ «Հզորություն 99» զորավարժության ընթացքում և հաջողությամբ գործադրել ներթափանցման ու հարձակման մարտավարությունը: