Թշնամիները դեռ շատ կզղջան, որ սպառնացել են. Իրանի «Հզորություն-99» զորավարժության ուղերձը
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժության խոսնակն ասել է.«Այս զորավարժությունը բարեկամ երկրներին խաղաղության ու բարեկամության ուղերձ է փոխանցում, իսկ թշնամիներն ստիպում զղջալ,որ սպառնացել են Իրանին»:
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունների խոսնակ բրիգադային գեներալ Քիումարս Շարաֆին ասել է.«Եթե թշնամիները մտածում են Իրանի դեմ հարձակվելու մասին, պետք է իմանան, որ Իսլամական հանրապետությունն ամենայն հզորությամբ և ամենակարճ ժամանակահատվածում կպատասխանի այդ հարձակմանը, նրանց ստիպելով զղջալ այդ որոշման համար»:
Գեներալ Շարաֆին, ներկայացնելով զորավարժության ընթացքում իրականացված գործողություններն ասել է.«Սկզբում, մեծ թվով արագ արձագանքման ուժեր, իրականացրեցին օդադեսանտային համատեղ գործողություններ և վայրէջք կատարեցին նպատակային դիրքերի վրա, իսկ 55-րդ օդադեստանային բրիգադի ծանր տեխնիկայի բեռնման գործողությունից հետո, դեսանտայիններն օգտագործելով մարտական մեքենաներ, հրթիռային կայանքների աջակցությամբ, ոչնչացրեցին թիրախները»:
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունների խոսնակը հավելել է.«Այս գործողության առանձնահատկությունն օդային տարածքով Իսլամական հանրապետության տրանսպորտային ինքնաթիռների՝ հեռավոր վայրերից զորավարժությունների տարածք տեղափոխումն է, որն ամենակարճ ժամանակահատվածում իրականացվել է 55-րդ օդադեսանտային բրիգադի կողմից»: