Թշնամիները դեռ շատ կզղջան, որ սպառնացել են. Իրանի «Հզորություն-99» զորավարժության ուղերձը
https://parstoday.ir/hy/news/iran-i131356-Թշնամիները_դեռ_շատ_կզղջան_որ_սպառնացել_են._Իրանի_Հզորություն_99_զորավարժության_ուղերձը
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժության խոսնակն ասել է.«Այս զորավարժությունը բարեկամ երկրներին խաղաղության ու բարեկամության ուղերձ է փոխանցում, իսկ թշնամիներն ստիպում զղջալ,որ սպառնացել են Իրանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2021 14:01 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժության խոսնակն ասել է.«Այս զորավարժությունը բարեկամ երկրներին խաղաղության ու բարեկամության ուղերձ է փոխանցում, իսկ թշնամիներն ստիպում զղջալ,որ սպառնացել են Իրանին»:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունների խոսնակ բրիգադային գեներալ Քիումարս Շարաֆին ասել է.«Եթե թշնամիները մտածում են Իրանի դեմ հարձակվելու մասին, պետք է  իմանան, որ Իսլամական հանրապետությունն ամենայն հզորությամբ և ամենակարճ ժամանակահատվածում կպատասխանի այդ հարձակմանը, նրանց ստիպելով զղջալ այդ որոշման համար»:

Գեներալ Շարաֆին, ներկայացնելով զորավարժության ընթացքում իրականացված գործողություններն ասել է.«Սկզբում, մեծ թվով արագ արձագանքման ուժեր, իրականացրեցին օդադեսանտային համատեղ գործողություններ և  վայրէջք կատարեցին նպատակային դիրքերի վրա,  իսկ 55-րդ օդադեստանային բրիգադի ծանր տեխնիկայի բեռնման գործողությունից հետո, դեսանտայիններն օգտագործելով մարտական ​​մեքենաներ,  հրթիռային կայանքների աջակցությամբ, ոչնչացրեցին թիրախները»:

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունների խոսնակը հավելել է.«Այս գործողության առանձնահատկությունն օդային տարածքով Իսլամական հանրապետության տրանսպորտային ինքնաթիռների՝ հեռավոր վայրերից զորավարժությունների տարածք տեղափոխումն է, որն ամենակարճ ժամանակահատվածում իրականացվել է 55-րդ օդադեսանտային բրիգադի կողմից»: