Իրանում հաջողությամբ ավարտվել է «Հզորություն-99» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i131398-Իրանում_հաջողությամբ_ավարտվել_է_Հզորություն_99_զորավարժությունը
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 21, 2021 06:37 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի «Հզորություն-99» զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է:

Զորավարժությունը, որը մեկնարկել էր երեքշաբթի օրը՝ Մակրանի ափերին, բանակի ռազմացամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների շարժական հարձակողական և արագ արձագանքման պատրաստվածությունը ստուգելու նպատակով, ավարտվեց չորեքշաբթի օրը, նախանշված բոլոր նպատակների իրականացմամբ և տեղական մարտավարությունների կիրառմամբ:

Զորավարժության ժամանակ, որն անց էր կացվում ռազմաօդային  ուժերի աջակցությամբ, կիրառվել են տեղական նոր մարտավարություններ՝  արագ արձագանքման ստորաբաժանումների ներթափանցման հնարավորությունները և գրոհային ուժը  բարձրացնելու նպատակով:

Զորավարժության ընթացքում իրականացվել են շարժական օդային, վերգետնյա և ստորգետնյա տարածքներ ներթափանցման, թշնամու շարժական և ֆիքսված թիրախների ուղղությամբ տեղաշարժերի, սպառնալիքներին արագ և վճռական հակահարվածի գործողություններ և գրանցվել է գործողությունների արագության ռեկորդ: