Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/iran-i131796-Իրանի_արտգործնախարարը_ժամանել_է_Մոսկվա
Տարածաշրջանային այցի շրջանակում, Իրանի արտգործնախարարը երեքշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2021 11:54 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Տարածաշրջանային այցի շրջանակում, Իրանի արտգործնախարարը երեքշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա:

Երկուշաբթի օրը, Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ավարտից հետո, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և նրան ընկերակցող պատվիրակությունն այսօր մեկնել են Մոսկվա:

ՀԳՀԾ-ն, երկկողմ համագործակցություններն ու տարածաշրջանային զարգացումները լինելու են Մոսկվայում Զարիֆի բանակցության առանցքում:

Իրանի արտգործնախարարը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է Ղարաբաղի, ՀԳՀԾ-ի, երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր: 

Ղարաբաղում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումն Իրանի արտգործնախարարի Ռուսաստան այցելության մյուս նպատակներն են:

Ռուսաստանից հետո,  Իրանի արտգործնախարարը մեկնելու է Հայաստան, Վրաստան և Թուրքիա: