Իրանի իսլ. Խորհրդարանի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի բացառումը
https://parstoday.ir/hy/news/iran-i13183-Իրանի_իսլ._Խորհրդարանի_նախագահը_կարեւորել_է_Լեռնային_Ղարաբաղում_պատերազմի_բացառումը
Իրանի իսլ. Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հորդորել Է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 13:16 Asia/Tehran
  • Իրանի  իսլ. Խորհրդարանի  նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի բացառումը

Իրանի իսլ. Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հորդորել Է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ծավալում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադրությունը բավականին անկայուն Է, հայտարարել է Իրանի իսլ. խորհրդարանի ղեկավարը ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկնի հետ կայացած հանդիպմանը:

«Մեզ հարկավոր չԷ եւս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը եւ Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք Է ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,-հավելել Է Ալի Լարիջանին: