Ռոհանի. Իրանի մեծ ժողովրդի դիմադրությունը և կառավարության քաղաքականթյունը Թրամփի պարտության պատճառ դարձան
ԻԻՀ նախագահն ասել է. «Ժողովրդի դիմադրությունը և Իրանի կառավարության ռազմավարությունը պատճառ դարձան, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից Իրանի դեմ կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվի»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձ կապակցությամբ կազմակերպված տեսակոնֆերանսում ասել է.«Իրանի մեծ ժողովուրդը ոտքի կանգնեց Սպիտակ տան բռնակալ Դոնալդ Թրամփի դեմ և համբերությամբ ու դիմադրությամբ պարտության մատնեց նրան»:
Ռոհանին հավելել է. «Եթե Իրանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո դուրս գար համաձայնագրից, ապա Իսրայելի և ԱՄՆ-ի դավադրությունը կգրվեր պատմության էջերում»:
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներին ու Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականությանը, Ռոհանին հայտարարել է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներն այս օրերին մեծ պարտք ունեն Իրանի ժողովրդի նկատմամբ, քանի որ Թրամփի վարչակազմն Իրանի ժողովրդի դիամդրության արդյունքում ձախողման մատնվեց»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները, կորոնավիրուսը, ԶԼՄ-ների ճնշումը և հոգեբանական պատերազմը վերջին մեկ տարվա ընթացքում չորս ճակատով սպառնում էին Իսլամական Հանրապետությանը, սակայն Իրանի ժողովուրդը դիմադրեց բոլոր սպառնալիքներին: Նա հավելել է. «Եթե բանակցություն է տեղի ունենում կամ պայմանագիր կնքվում, այդ ամենն իրականացվում է ազգային շահերի շրջանակներում է և որևէ մեկը չպետք է այլ պատկերացում ունենա»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է. «Ավարտվել են առավելագույն պատժամիջոցների ժամանակաշրջանը և տնտեսական պատերազմի ժամանակաշրջանը, բայց վերջնական հաղթանակին հասնելու համար, դեռ համբերություն և դիմադրություն է հարկավոր»: