Զարիֆ. Եմենում Սաուդյան Արաբիան չի կարող հաղթել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կիրակի օրը լիբանանյան ալ-Մենար հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. <Եմենում, Սաուդյան Արաբիան չի կարող ռազմական հաղթանակ ձեռք բերել>:
ԻՌՆԱ-ն հղում անելով ալ Մենար հեռուստաալիքին, հաղորդել է, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Սաուդյան Արաբիան չի կարող հասնել ռազմական հաղթանակի Եմենում կամ բանակցությունների միջոցով հասնել ինչ որ բանի՝ ինչին ռազմական ճանապարհով չի կարողացել հասնել» :
Իրանի ԱԳ նախարարը հավելել է. <Եթե Իսրայելը ցանկանա հարձակվել Իրանի վրա՝ նա ինքնասպանություն է գործել>:
Նա հավելել է «Իրանի հարևանները սխալվեցին՝ թույլ տալով Իսրայելին, հակամարտությունը քաշել իրենց տարածք, և այս ռեժիմը շուտով այդ երկրներում կվերացնի անվտանգությունը, ու այդ երկրները պաշտպանվելու հնարավորություն չունեն »:
Զարիֆը հավելել է. «Սիրիայում Իրանի նպատակը ահաբեկչության դեմ պայքարելն է, և Իսրայելը պետք է հասկանա, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու քաղաքականությունը չի մնա անպատասխան»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio