Զարիֆը նշել է, որ Իրանն ընդգծում է Իրաքում կայունության հաստատման անհրաժեշտությունը
(last modified Sun, 28 Feb 2021 06:12:53 GMT )
Փետրվար 28, 2021 09:42 Asia/Tehran
  • Զարիֆը նշել է, որ Իրանն ընդգծում է Իրաքում կայունության հաստատման անհրաժեշտությունը

Շաբաթ օրն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է իր իրաքցի գործընկեր Ֆուադ Մասումի հետ:

Հանդիպման ժամանակ, Զարիֆը նշել է, որ Իրանն ընդգծում է Իրաքում կայունության հաստատման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Զարիֆը Թվիթերում գրել է.  «Այս հանդիպմանը քննարկվել են Իրանի և Իրաքի միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և սահմանային փոխանակումների հետ կապված մի շարք հարցեր»:

Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Իրաք և Սիրիայի սահմանին  իրականացված հարձակումը, Զարիֆը նշել է, որ նման հարձակումները համարվում են երկրի ինքնիշխանության ոտնահարում:

Դատապարտելով Իրաքում տեղի ունեցած վերջին հարձակումները, Զարիֆը հավելել է, որ դրանք կարող են նպատակ ունենալ խաթարել Իրան-Իրաք հարաբերությունները և Իրաքի կայունությունը:

Իրաքի ԱԳ նախարարը, հանդիպման ժամանակ Բաղդադի պատրաստակամությունն է  հայտնել՝ Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղությամբ:

Ֆուադ Մասումը շաբաթ օրը մեկօրյա այցով ժամանել է Թեհրան:

Վերջին մեկ ամսում, սա Իրաքի ԱԳ նախարարի երկրորդ այցն է Իրան: