Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի սխալ քայլերի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i135130-Իրանը_նախազգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմի_սխալ_քայլերի_հետևանքների_կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիւո Գութերեշին և ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, անհիմն է որակել Իսրայելի այն հայտարարությունը, թե Իրանն է կազմակերպել Օմանի ծոցում իսրայելական նավի վրա իրականացված հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2021 05:58 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի սխալ քայլերի հետևանքների կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիւո Գութերեշին և ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակներում, անհիմն է որակել Իսրայելի այն հայտարարությունը, թե Իրանն է կազմակերպել Օմանի ծոցում իսրայելական նավի վրա իրականացված հարձակումը:

Նա նշել է. «Այս հարձակման մանրակրկիտ ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրականացվել է խաղացողների կողմից, որոնք հետապնդում են անօրինական նպատակներ ու վարում են անօրինական քաղաքականություն»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Իրանի դեմ ուղղված մեղադրանքի նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Իսրայելի հանցագործություններից»:

Թախթռավանչին հավելել է. «Աշխարհը պետք է զգույշ լինի այս մասին և Իսրայելին պետք է պատասխանատվության կանչի իր ռազմական հանցագործությունների համար և նախազգուշացնի, որ այդ ռեժիմը պատասխանատու է լինելու նաև սխալ հաշվարկների հիման վրա արված ցանկացած քայլի համար»: