Ռոհանի. Իրանի դեմ ուղղված սպառնալիքներն ու առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ էին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված սպառնալիքներն ու առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ էին:
Հասան Ռոհանին, երեքշաբթի օրը կայացած Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում հայտարարել է. «Այսօր պատժամիջոց կիրառողներն իրենք են ընդունում, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն ու սպառնալիքներն արդյունք չեն ունեցել և սխալ են եղել»:
Նա հավելել է. «Ժողովրդի դիմադրության և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղղորդումների շնորհիվ, մենք հաղթահարեցինք այդ դժվար օրերը»:
ԻԻՀ նախագահի խոսքերով. «Բացի իրենց կիրառած քաղաքականության ձախողումն ըդնունելուց, նրանք կոչ են անում վերադառնալ նախքան տնտեսական պատերազմը գոյություն ունեցող ուղուն»:
Ռոհանին հավելել է, որ անցյալ տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, ապրանքների մատակարարման ու բաշխման հետ կապված խնդիրներ ունեցան նույնիսկ զարգացած երկրները, որոնք պատժամիջոցների ենթարկված չէին, սակայն Իրանը հստակ քայլեր ձեռնարկեց ինչպես վիրուսի դեմ պայքարի, անպես էլ պատժամիջոցների հաղթահարման ուղղությամբ: