Զարիֆ. ՀԳՀԾ-ին հավատարիմ է միայն Իրանը
(last modified Wed, 10 Mar 2021 06:23:00 GMT )
Մարտ 10, 2021 09:53 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ին հավատարիմ է միայն Իրանը

Անդրառադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների նկատմամբ Եվրոեռյակի ու ԱՄՆ-ի անհավատարմությանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ միայն Իրանն է հավատարիմ մնացել համաձայնագրին:

Թվիթերում արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը, ցուցադրական քայլեր անելու փոխարեն, պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:

Զարիֆը հավելել է, որ ՀԳՀԾ-ն համապարփակ համաձայնություն է, որը ստորագրվել է Իրանի ու  5+1 խմբի կողմից:

Նա նշել է, որ միջուկային գործարքի մեջ առկա  Հ տառը նշանակում է «համապարփակ»:

Զարիֆն ամենայն հավանականությամբ, այս գրառմամբ պատասխանել է ԱՄՆ-ի կողմից հնչեցված՝ նոր համապարփակ համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությանը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ 140 օրենսդիրներ, պետքարտուղար Բլինքենին ուղղված նամակում,  կոչ են արել   Իրանի հետ «համապարփակ» համաձայնագիր կնքել, անտեսելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային համաձայնագրից և պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորություններին: