Սալեհի. ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է
Նշելով, որ ՀԳՀԾ-ի փակուղին բացվում է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է.«Այն, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները մուտք են գործել տեխնիկական քննարկումների փուլ, հետևում թողնելով քաշքշուկները, նշանակում է, որ փակուղին բացվում է, ինչը խոստումնալից է»:
Ուրբաթ օրը, «Քլաբ Հաուս» սոցիալական ցանցին տված հարցազրույցում, Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նախատեսվում է տեխնիկական քննարկումներն անցկացնել առաջիկա շաբաթ՝ Վիեննայում: Իսկ ՀԳՀԾ-ի առանցքային խնդիրն իրավական ու քաղաքական բնույթ է կրում»:
Սալեհին նշել է. որ ներրայումս 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները հասել են 50 կիլոգրամի և առաջիկա ամիսներին Իրանի ժողովուրդը լավ լուր կստանա միջուկային ռեկտորի վերաբերյալ:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Արևմուտքի հետ մեր խնդիրը միջուկային չէր: Արևմուտքի հետ մեր խնդիրները սկսվեցին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո»: