Ռոհանի. Իրանի ազգային ուժը հպարտանալու առիթ է
https://parstoday.ir/hy/news/iran-i137378-Ռոհանի._Իրանի_ազգային_ուժը_հպարտանալու_առիթ_է
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Իրանի ազգային ուժը շատ կարևոր և պատվաբեր է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2021 12:14 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ազգային ուժը հպարտանալու առիթ է

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Իրանի ազգային ուժը շատ կարևոր և պատվաբեր է:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան ռոհանին ասել է. «Ցանկացած պահի և վայրում, որտեղ որևէ խնդիր է առաջացել Իրանի համար, դրսևորվել է մեր ազգային ուժը»:

Իրանի իսլամական հանրապետության նախագահի խոսքերով. «Երբ Իրանի ժողովուրդը որոշեց միասին կանգնել, դիմակայեց խնդիրներին և հաղթահարեց դրանք»:

Նա հավելել է, որ կառավարության առաջնահերթություններից է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարը և ամեն ինչ արվելու է՝ վիրուսը վերահսկելու ուղությամբ:

ռոհանին նշել է. «Առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանի կառավարությունը իրականացնելու է կորոնայի վիրուսի դեմ պայքարին ուղղված չորս հիմնական նպատակները, որոնք ուղղված են տնտեսական պատժամիջոցների ձախողմանը, մարդկանց կենսապայամանների բարելավմանը և կարևոր տնտեսական նախագծերի ավարտին հասցնելուն«: